Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր ավտովթար Աշտարակ-Երևան ճանապարհին. հայրը մահացել է, բժիշկները պայքարում են 4-ամյա տղայի կյանքի համար

10:55, շաբաթ, 05 օգոստոսի, 2017 թ.
Խոշոր ավտովթար Աշտարակ-Երևան ճանապարհին. հայրը մահացել է, բժիշկները պայքարում են 4-ամյա տղայի կյանքի համար
     Երեկ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ավտոճանապարհին։ Ժամը 21։40-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 99 GG 399 համարանիշի և 36-ամյա Գեղամ Սարգսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 GG 889 համարանիշի ավտոմեքենաները։
     Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ВАЗ 2121-ի վարորդն ու նրա ուղևոր՝ 4-ամյա Սարգիս Սարգսյանը մարմնական վնասվածներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ Գ. Սարգսյանը մահացել է, իսկ Ս. Սարգսյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները երեխայի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։ Բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Нива-ն էլ գլխիվայր շրջվել է։
     Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ամբողջական տվյալները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են։
13932 | 1
Facebook