Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կյանքումս երկրորդ անգամ հակառակվեցի հորս». Նեյմար

12:30, ուրբաթ, 04 օգոստոսի, 2017 թ.
«Կյանքումս երկրորդ անգամ հակառակվեցի հորս». Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հրաժեշտ է տվել «Բարսելոնա»-ի երկրպագուներին՝ տեսաուղերձ ձայնագրելով։

«21 տարեկանում տեղափոխվեցի «Բարսելոնա»։ Մինչև հիմա հիշում եմ առաջին օրերս ակումբում, հանդերձարանը, որը ես կիսում էի կուռքերիս՝ Մեսսիի, Վալդեսի, Խավիի, Ինյեստայի, Պույոլի, Պիկեի, Բուսկետսի և մյուսների հետ։ Կատալոնիան իմ հայրենիքն է, ես սիրում եմ այն։ Բայց մարզիկին նոր մարտահրավերներ են անհրաժեշտ։ Այդ պատճառով կյանքումս երկրորդ անգամ հակառակվեցի հորս։ Հայրի՛կ, ես հարգում եմ քո կարծիքը, բայց սա իմ որոշումն է և խնդրում եմ աջակցել ինձ այնպես, ինչպես միշտ ես աջակցում։ Սիրտս հուշեց ինձ՝ գնալու ժամանակն է։ ՊՍԺ-ն դարձավ իմ տունն առաջիկա տարիների համար»,- նշել է Նեյմարը։

7150 | 0
Facebook