Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլիի բոլոր անձնագրերն անվավեր են ճանաչվել

12:30, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
Սաակաշվիլիի բոլոր անձնագրերն անվավեր են ճանաչվել

Ուկրաինան ԱՄՆ-ին և մյուս բոլոր երկրներին տեղեկացրել է այն մասին, որ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսային նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի բոլոր անձնագրերն անվավեր են ճանաչվել: Այս մասին հայտնում է ուկրաինական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: «Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն խորամանկ համադրություն է արել: Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանի ստորագրումից անմիջապես հետո Ուկրաինայի ԱԳՆ-ի միջոցով տեղեկացրել են ԱՄՆ-ի և մյուս բոլոր երկրների իրավասու մարմիններին այն մասին, որ չեղարկվել են բոլոր անձնագրերը: Նա ֆիզիկապես չի կարող մեկնել ԱՄՆ-ից ո՛չ Ուկրաինա, ո՛չ մեկ այլ երկիր: Ընկեր Սաակաշվիլին մեկուսացված է»,- ասել է թերթի զրուցակիցը:

6713 | 0
Facebook