Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ըմբշամարտ. Արսեն Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

19:45, չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2017 թ.
Ըմբշամարտ. Արսեն Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի հավաքականի անդամները։ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9։0 հաղթեց Գերմանիան ներկայացնող Ռավզան Ավթաևին՝ կանգնելով պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին։ Նշենք, որ Արսենը պայքարն սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 11։0 հաշվով հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին։ ¼ եզրափակչում մեր ըմբիշը 9։11 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսմայիլ Գաջիևին, ով հասավ եզրափակիչ՝ հնարավորություն տալով Արսենին շարունակել պայքարը։

2811 | 0
Facebook