Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում ռուսական կորուստներն այս տարի կտրուկ աճել են. Reuters

13:05, չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2017 թ.
Սիրիայում ռուսական կորուստներն այս տարի կտրուկ աճել են. Reuters

Սիրիայում այս տարի 10 ռուս զինվորական է զոհվել՝ համաձայն ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունների: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ կորուստների թիվն ավելի մեծ է: Գործակալությունը հայտնում է այս տարի Սիրիայում ռուս զինվորականների և ռազմական մասնագետների շրջանում առնվազն 40 զոհի մասին: Այդ մասին վկայություններ են ստացվել զոհվածների հարազատներից և մտերիմներից: Գործակալությունը նշում է Ասադին աջակցելու օպերացիայի ընթացքում զոհերի թվի աճի մասին, այն դեպքում, երբ կոնֆլիկտին Ռուսաստանի դերը մեծանում է: Սիրիայում ռուսների մահվան մասին իշխանությունների կողմից չհայտարարված դեպքերի մեծամասնությունը, որոնց մասին հայտնում է Reuters-ը, հաստատվել են զոհվածներին ճանաչողներին, ինչպես նաև տեղի պաշտոնյաների կողմից, տեղեկությունները տարածվել են նաև մամուլում կամ սոցիալական ցանցերում: Reuters-ը նշում է, որ կորուստների թվի հարցը Ռուսաստանի համար խոցելի հարց է, որտեղ նախագահական ընտրությունների նախաշեմին պետական մամուլը կենտրոնացել է դրական առումով կոնֆլտիկի լուսաբանման վրա:

6760 | 0
Facebook