Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ըմբշամարտ. Զուրաբյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

20:30, երեքշաբթի, 01 օգոստոսի, 2017 թ.
Ըմբշամարտ. Զուրաբյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի հավաքականի անդամները։ 50 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Զուրաբյանը, եզրափակչում պարտվելով Ադրբեջանի ներկայացուցիչ Շահին Մուխտարովին, նվաճեց արծաթե մեդալ։

Հիշեցնենք, որ Կարենը նախնական գոտեմարտում 6։1 հաշվով հաղթեց Կոսովոյի ներկայացուցիչ Դրիլոն Սիլային, ¼ եզրափակչում 13։2 հաշվով հաղթեց մոնղոլիայի ներկայացուցիչ Նասանբույան Նարմանդախին, իսկ կիսաեզրափակչում 5։2 հաշվով առավելության հասավ Ղազախստանի ներկայացուցիչ Ռախաթ Քալժանի նկատմամբ։

4006 | 0
Facebook