Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը հորդորում են Վարդան Գերավետյանին և Տիգրան Մանուկյանին դադարեցնել հացադուլը

15:50, երեքշաբթի, 01 օգոստոսի, 2017 թ.
Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը հորդորում են Վարդան Գերավետյանին և Տիգրան Մանուկյանին դադարեցնել հացադուլը

«Արմավիր» ՔԿՀ-ից Վարուժան Ավետիսյանը և Ժիրայր Սեֆիլյանը համատեղ հայտարարությամբ են եկել. « «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Վարդան Գերավետյանին և Տիգրան Մանուկյանին հորդորում ենք դադարեցնել հացադուլը։
     Թրքաբարո ռեժիմը զուրկ է մարդկային հատկանիշներից և իրավունք չի ճանաչում։
     Այս հանգամանքը ակնհայտ է ոչ միայն ձեզ, այլև ամբողջ ժողովրդին։
     Ուստի հացադուլի իրական հասցեատերը ժողովուրդն է, իսկ նպատակը՝ պրոբլեմի և ձեր դիրքորոշման մասին նրան իրազեկելը։
     Այդ նպատակին դուք հասել եք։
     Հացադուլը շարունակելը այսուհետ միայն ձեր առողջությանը կվնասի։
     Այդ պատճառով կրկին հորդորում ենք դադարեցնել հացադուլը և ուժ հավաքել պայքարը շարունակելու համար»: Տեղեկացնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն արդեն 11 օր է հացադուլ են հայտարարել:
     Նրանք ներկայացրել են չորս պահանջ, մասնավորապես` ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին և նույն գործով կալանավորված անձանց, ինչպես նաև Կարո Եղնուկյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գևորգ Սաֆարյանին, Հայկ Կյուրեղյանին, Շանթ Հարությունյանին և նրա խմբի տղաներին, «Սասնա ծռերի» շրջանակներում կալանավորված ցուցարարներին, Սարի թաղի կալանավորված բնակիչներին և բոլոր այն անձանց, ովքեր կալանավորված են ներկայիս ազգակործան ռեժիմի կողմից իրենց քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման համար։

2710 | 0
Facebook