Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր մանրամասներ` Շամիրամ գյուղում հնչած կրակոցներից. զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը

12:25, երեքշաբթի, 01 օգոստոսի, 2017 թ.
Նոր մանրամասներ` Շամիրամ գյուղում հնչած կրակոցներից. զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը

Ոստիկանության լրատվական ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդում այսօր Շամիրամ գյուղում հնչած կրակոցների մասին:
     Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա:
     Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը: Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի, օրինական գրանցված որսորդական հրացան: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա:
     Նշենք, որ առավել վաղ հաղորդվում էր 5 զոհի և 10-ից ավելի վիրավորների մասին:

9385 | 0
Facebook