Խնդրում ենք սպասել...
Առցանց լրագրող, սեփական լրատվամիջոց....
Այսօր`  հինգշաբթի, 23 մայիսի, 2013 թ.
Եղանակը Երևանում այս պահին`
+24 °C
,
գիշերը`
+13 °C
,
ցերեկը`
+29 °C
Արտարժույթի փոխարժեքն ըստ ԿԲ`  
ԱՄՆ դոլլար
416.15
,
Եվրոպական Եվրո
538.29
,
Ռուսական ռուբլի
13.34

Միջազգային

Հոսնի Մուբարաքը դատապարտվել է ցմահ ազատազրկման

17:02, շաբաթ, 02 հունիսի, 2012 թ.
Հոսնի Մուբարաքը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Եգիպտոսի քրեական դատարանը վճիռ է կայացրել` ցմահ ազատազրկել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ու ՆԳՆ նախկին նախարար` Հաբիբ ալ-Ալդիին: Դատարանն ապացուցված է համարել նրանց մասնակցությունը 2011թ. սկզբին ժողովրդի շրջանում մասսայական խռովությունների ընթացքում ցուցարարների հանդեպ բռնությունների մեջ: Խռովություններն այդ ժամանակ երկրում հեղափոխություն բերեցին:

Այսօրվա նիստը տևել է ընդամենը մի քանի րոպե: Դատավորներն` առանց շատ ձգձգելու, միանգամից անցել են վճռի ընթերցմանը:

Հիմա Հոսնի Մուբարաքին տեղափոխում են Տորա բանտի հիվանդանոց: Հենց այստեղ է 84-ամյա քաղաքական գործիչը ստանալու իր պատիժը:

Նախկին նախագահի դատապաշտպանները բողոքարկելու են դատարանի որոշումը: Այս մասին այսօր տեղեկացրել է նրա փաստաբաններից մեկը` Յասեր Բահրը:

''Մենք բողոքարկում ենք դատավճիռը,-նշել է նա,- դատավճիռն իրավաբանորեն ճիշտ չէ'':

Վճիռը կբողոքարկի նաև գլխավոր դատախազը` դատարանի ''փափուկ'' պատժի կիրառման համար: Մեղադրող կողմը ձգտում է հասնել Բուրգերի երկրի ''վերջին փարավոնի'' մահապատժին:

Հավանել
0
Չհավանել
0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Մեկնաբանություններ
facebook
ՄԱՄՈՒԼ.am

Մամուլի խոսնակ