Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը պետք է ավելի շատ ճնշում գործադրի Հյուսիսային Կորեայի վրա. Մայքլ Փենս

13:15, երկուշաբթի, 31 հուլիսի, 2017 թ.
Չինաստանը պետք է ավելի շատ ճնշում գործադրի Հյուսիսային Կորեայի վրա. Մայքլ Փենս

Մենք հավատում ենք, որ Չինաստանը կարող է անել ավելին: Այս մասին, ինչպես հայտնում է CNN-ն, ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը` խոսելով Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ Չինաստանն «ունիկալ հարաբերություններ» ունի հյուսիսկորեական ռեժիմի հետ, այդ իսկ պատճառով Պեկինը պետք է ազդեցություն գործի ԿԺԴՀ-ի վրա: Ինչպես նշել է Փենսն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ մասին արդեն խոսել է ՉԺՀ ղեկավար Սի Ցզինփինի հետ:
     «Մենք կոչ ենք անում Չինաստանին օգտագործել այդ հնարավորությունը, որպեսզի Հյուսիսային Կորեան հրաժարվի սադրիչ գործողություններից և բալիստիկ հրթիռների մշակման ծրագրից»,- ընդգծել է Փենսը: Նա նաև նշել է, որ Վաշինգթոնը դիտարկում է ԿԺԴՀ-ի խնդրի լուծման «բոլոր տարբերակները»:

5532 | 0
Facebook