Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես շատ հիասթափված եմ Չինաստանից». Թրամփ

12:40, կիրակի, 30 հուլիսի, 2017 թ.
«Ես շատ հիասթափված եմ Չինաստանից». Թրամփ
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ հիասթափված է Չինաստանից, քանի որ Պեկինը ոչինչ չի անում Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման համար: Այս մասին ԱՄՆ նախագահը գրառում է կատարել թվիթերյան իր էջում:
     «Շատ հիասթափված եմ Չինաստանից: Մեր նախկին հիմար ղեկավարները նրանց թույլ են տվել առևտրի միջոցով տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ աշխատել, բայց նրանք մեզ համար ոչինչ չեն անում Հյուսիսային Կորեայի հարցը լուծելու համար: Նրանք միայն խոսում են այդ մասին: Մենք այլևս դա չենք շարունակի: Չինաստանը կարող է հեշտությամբ լուծել այդ խնդիրը»,- գրել է Թրամփը:
8927 | 1
Facebook