Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զանգվածային ծեծկռտուքի ընթացքում սպանվել է երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը

19:55, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Զանգվածային ծեծկռտուքի ընթացքում սպանվել է երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը

Բուրյատիայի Մերձբալկանյան շրջանի Գորյաչինսկ ավանում՝ լճի ափին, հայտնաբերվել է երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն 20-ամյա ազատ ոճի ըմբիշ Յուրի Վլասկոյի դին։ Ականատեսների խոսքով՝ մարզիկն սպանվել է զանգվածային ծեծկռտուքի ընթացքում՝ դանակի հարվածներով։ Ընկերները փորձել են առաջին բուժօգնությունը ցույց տալ մարզիկին, սակայն չեն կարողացել փրկել նրա կյանքը։

Նշենք, որ Վլասկոն ծնվել է 1997 թվականի մարտի 14-ին։ 2015-ին և 2016-ին հռչակվել է երիտասարդների Եվրոպայի չեմպիոն՝ 96 կգ քաշային կարգում։

11313 | 0
Facebook