Խնդրում ենք սպասել...
Մամուլի խոսնակ - Պետական կառույցներ
Այսօր`  երկուշաբթի, 20 մայիսի, 2013 թ.
Եղանակը Երևանում այս պահին`
+16 °C
,
գիշերը`
+9 °C
,
ցերեկը`
+22 °C
Արտարժույթի փոխարժեքն ըստ ԿԲ`  
ԱՄՆ դոլլար
417.05
,
Եվրոպական Եվրո
537.20
,
Ռուսական ռուբլի
13.28

Հարցազրույցներ

Կրծքով կերակրման առավելությունները

14:18, շաբաթ, 02 հունիսի, 2012 թ.
Կրծքով կերակրման առավելությունները

Հայտնի է, որ մայրական կաթը շատ կարևոր է երեխայի առողջ զարգացման համար: Բայց այսօր շատ մայրեր նախընտրում են կերակրել իրենց փոքրիկին արհեստական սնունդով: Ինչո՞վ է դա վտանգավոր: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի զրուցակիցը բժիշկ- մանկաբույժ Հռիփսիմե Հովսեփյանն է:

-Ինչո՞վ է տարբերվում մայրական կաթն արհեստական սննդից:

-Մայրական կաթի մեջ կան բազմաթիվ հակամարմիններ, որոնք բացակայում են արհեստական սննդի մեջ: Դրանց շնորհիվ երեխան վեց ամսականից մինչև մեկ տարեկանում պաշտպանված է լինում որոշակի ինֆեկցիոն հիվանդություններից (գրիպ, կարմրուկ և այլն): Փոքրիկի համար մայրական կաթն անփոխարինելի է: Այն ունի նաև բազմաթիվ այլ դրական հատկություններ, որոնք չափազանց կարևոր են երեխայի հետագա զարգացման համար:

-Եթե երեխան չի հագենում միայն մայրական կաթով, ի՞նչ պետք է անել:

-Դրա համար կա շատ պարզ լուծում. մոր կաթին զուգահեռ երեխային տալ նաև արհեստական սնունդ: Բայց մայրական կաթի առկայությունը շատ կարևոր է: Բացի այդ, բժշկի նշանակմամբ մայրերն ընդունում են որոշակի դեղորայք, որից հետո նրանց մոտ կարգավորվում է կաթի քանակությունը:

-Ինչի՞ հետ է կապված մայրերի մոտ կաթի քիչ քանակությունը:

-Կան տարբեր գործոններ, որոնք ազդում են կաթի քիչ լինելու վրա, դրանցից են, օրինակ` ժառանգականությունը, սթրեսը, քիչ ուտելը կամ քնի պակասը:

Հավանել
1
Չհավանել
0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Մեկնաբանություններ
facebook
ՄԱՄՈՒԼ.am

Մամուլի խոսնակ