Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Վիտալի Բալասանյանին խոստումներ են տվել

14:00, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Վիտալի Բալասանյանին խոստումներ են տվել
     Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով ԼՂՀ 2012-ի նախագահական ընտրություններին համարվում էր Բակո Սահակյանի հիմնական մրցակիցն ու մշտապես հանդես գալիս քննադատություններով, ՊՊԾ գնդի գրավման օրերին իշխանության ու «Սասնա ծռերի» միջև միջնորդական առաքելությունից հետո, ասում են՝ փոխել է գնահատականները վերնախավի նկատմամբ։ Ըստ լուրերի՝ նա ոչ միայն ընդունել է օրեր առաջ Բակո Սահակյանի վերընտրվելն, այլև զրույցներում նշել է, թե բացի նրանից այլ թեկնածու չի տեսնում, ով կարողանա անցումային շրջանում արդյունավետ կառավարել։ Խոսակցությունների համաձայն, Բալասանյանը չի բացառել, որ 2020-ին կարող է պայքարել նախագահի պաշտոնի համար։ Հնարավոր է՝ հենց Սերժ Սարգսյանն է նրան երաշխիք տվել, որ կփոխարինի Բակո Սահակյանին։
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
21315 | 0
Facebook