Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Քյոլնում կանցկացվեն հանրահավաքներ՝ ի զորակացություն «Սասնա ծռեր»-ի

13:25, կիրակի, 16 հուլիսի, 2017 թ.
Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Քյոլնում կանցկացվեն հանրահավաքներ՝ ի զորակացություն «Սասնա ծռեր»-ի

Տարբեր քաղաքներում հուլիսի 16-17-ը կանցկացվեն հանրահավաքներ՝ ի զորակցություն «Սասնա ծռեր»-ի և Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման։ Հայտարարության տեքստում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, հուլիսի 16-ին, երեկոյան ժամը 6-ին Գլենդելում գտնվող Հայաստանի Հանրապետության Հյուպատոսության առջև տեղի կունենա հանարահավաք և երթ»:

Հանրահավաքի պահանջներն են՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման դադարեցում և «Սասնա Ծռեր»-ին զորակցություն:

«Այս հանրահավաքն ընդամենը մեկն է տարբեր երկրներում հուլիսի 16 և 17-ին կայանալիք հանրահավաքների թվում:
     Այսօր արդեն հաստատված են հանրահավաքներ Լոս Անջելեսում, Նյու 3որքում, Քյոլնում: Իսկ Ստրասբուրգում կայանալու է ներկայացուցչական հանրավաք, որտեղ մասնակիցները լինելու են Ֆրանսիայից, Բելգիայից, Իսպանիայից և այլն:

Համագործակցության կոչ ենք անում ուրիշ քաղաքներում ապրողներին համակարգելու և այդ օրերը նորանոր քաղաքներում հանրահավաք անելու համար»,- նշված է «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

3981 | 1
Facebook