Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

30 տնօրենների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ դատերի ժամանակացույցը

19:20, ուրբաթ, 14 հուլիսի, 2017 թ.
30 տնօրենների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ դատերի ժամանակացույցը

Ինչպես հայտնի է, 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թվով 30 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ քաղաքացիական հայցադիմումներ են ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և դրա համակարգող Դանիել Իոաննիսյանի:
     30 տնօրենները, ըստ միանման հայցադիմումների՝ համարում են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Դանիել Իոաննիսյանը զրպարտել են իրենց SUT.am կայքում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» աղմկահարույց նյութով:
     Բոլոր հայցվորները պահանջում են հերքել հրապարակված տեղեկությունները և վճարել 2 միլիոն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում: Գումարային առումով, 30 տնօրենները «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ու Դանիել Իոաննիսյանից պահանջում են (ներառյալ դատական ծախսերը) մոտ 65 միլիոն դրամ:
     Բոլոր հայցադիմումները ներկայացված են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ և առաջիկա երկու շաբաթներում կայանալու են դատարանի առաջին նիստերը: Դատարանի հասցեն է Նազարբեկյան թաղամաս («17 թաղամաս») 40:
     Հաշվի առնելով գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ նիստերը դռնբաց են և ներկայացնում ենք դատական նիստերի ժամանակացույցը.

30 տնօրենների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ դատերի ժամանակացույցը
30 տնօրենների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ դատերի ժամանակացույցը
30 տնօրենների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ դատերի ժամանակացույցը
30 տնօրենների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ դատերի ժամանակացույցը

     «Իրազեկ քաղաքացիների միավորում»

3908 | 0
Facebook