Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եղիցի լույս» մրցանակը շնորհվեց Տիգրան Մանսուրյանին

10:50, ուրբաթ, 14 հուլիսի, 2017 թ.
«Եղիցի լույս» մրցանակը շնորհվեց Տիգրան Մանսուրյանին

«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սահմանած «Եղիցի լույս» մրցանակը շնորհվեց մաեստրո Տիգրան Մանսուրյանին՝ կինոարվեստին մատուցած ծառայությունների համար։
     Տիգրան Մանսուրյանը խորհրդանշական անվանեց, որ մրցանակը ֆիլմերի իր երաժշտության համար է. աշխատանք, որն սկսել է 1964-ին, երբ դեռ ուսանող էր.
     «Եվ դա շարունակվեց մի քանի տասնամյակ, այդ երաժշտությունն այսօր ինքնուրույն կյանքով է ապրում, որը ինձ շատ ուրախություն է պարգևում»:
     ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դիմեց կոմպոզիտորին. «Այսօր ճիշտ նույն պատասխանատվությամբ, սիրելի՛ մաեստրո, ինչպես դուք եք վերաբերվում հայ երաժշտությանն, ազգայի՛ն երաժշտությանը, նույն պատասխանատվությամբ ուզում ենք փաստել, որ դուք արժանի եք այս մրցանակին և ընդհանրապես մեր ժողովրդի սիրուն, հարգարքին և խոնարհմանը»:

3278 | 0
Facebook