Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արագածոտնի մարզպետը կազատվի պաշտոնից

19:30, չորեքշաբթի, 12 հուլիսի, 2017 թ.
Արագածոտնի մարզպետը կազատվի պաշտոնից

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը վաղը կառավարության հերթական նիստին ներկայացնելու է Գաբրիել Գյոզալյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը։

Այս մասին որոշման նախագիծը զետեղված է gov.am կայքում։

«Ղեկավարվելով Հայաստանի Հան­րապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդ­­վածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախա­գահի 1997 թվա­կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրա­մանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը որոշում է Գաբրիել Գյոզալյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արա­գածոտնի մարզ­պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասվում է որոշման նախագծում։

3999 | 0
Facebook