Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանը դեսպաններ է նշանակել

11:50, չորեքշաբթի, 12 հուլիսի, 2017 թ.
Սերժ Սարգսյանը դեսպաններ է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
     «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
     Լևոն Մարտիրոսյանին նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա)»:
     Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
     «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
     Ալեքսանդր Արզումանյանին նշանակել Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն)»,- ասված է նախագահի հրամանագրում:

5072 | 4
Facebook