Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել ամուսինների. ամուսինը տեղում մահացել է. կինը ծայրահեղ ծանր է

22:55, երեքշաբթի, 11 հուլիսի, 2017 թ.
Գյումրիում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել ամուսինների. ամուսինը տեղում մահացել է. կինը ծայրահեղ ծանր է
     Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքում Opel մակնիշի 15 XX 550 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. տեղեկացնում է Shamshyan.com կայքը:
     Կայքի տեղեկացմամբ, վրաերթի հետևանքով 30-ամյա Նելսիկ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 23-ամյա Արփինե Մանուկյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
     Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
7593 | 0
Facebook