Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շրջվել է Երևանից Անապա ուղևորվող միկրոավտոբուսը

16:20, երեքշաբթի, 11 հուլիսի, 2017 թ.
Շրջվել է Երևանից Անապա ուղևորվող միկրոավտոբուսը

Հուլիսի 11-ին, ժամը 14.15-ին ՌԴ ԱԻՆ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոն օպերատիվ հերթապահից ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.55-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 271-րդ կմ-ին՝ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա 3 տուժած:
     Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի 34 FZ 906 պետհամարանիշով միկրոավտոբուսը (Երևան - Անապա երթուղով ընթացող) շրջվել է. զոհեր չկան: Միկրոավտոբուսում եղել է ՀՀ 7 քաղաքացի. վարորդը՝ 1961թ. ծնված Սեյրան Շահվերդյանը, ուղևորներ՝ 1961թ. ծնված Արսեն Ազիզյանը և 1985թ. ծնված Սոֆիկ Ալոյանը, հոսպիտալացվել են Նեվիննոմինսկ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուսները՝ այլ տրանսպորտային միջոցներով շարունակել են ճանապարհը:
     Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատ­ել են միջին ծանրության:

Շրջվել է Երևանից Անապա ուղևորվող միկրոավտոբուսը
Շրջվել է Երևանից Անապա ուղևորվող միկրոավտոբուսը
14562 | 0
Facebook