Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե նախաձեռնությունը պաշտոնական ընթացք ստանա, ամեն ինչ անելու ենք՝ տապալելու համար»․ Գ․ Պետրոսյանը՝ կայանման վճարի հաղորդագրության թանկացման մասին

11:10, երեքշաբթի, 11 հուլիսի, 2017 թ.
«Եթե նախաձեռնությունը պաշտոնական ընթացք ստանա, ամեն ինչ անելու ենք՝ տապալելու համար»․ Գ․ Պետրոսյանը՝ կայանման վճարի հաղորդագրության թանկացման մասին
     Ինչպես հայտնի է, օգոստոսի 1-ից ավելանալու են կարճ հաղորդագրության միջոցով կարմիր գծերի համար գանձվող վճարները։ Քաղաքապետարանը պարզաբանել էր՝ կայանատեղի վճարը չի փոխվել, ընդամենը գանձվելու է SMS-ի միջնորդավճարն ու ԱԱՀ-ն։ «Փարկինգ սիթի սերվիս»-ն էլ հավելել էր՝ ավտոկայանատեղի վճարն առանց միջնորդավճարի վճարելու համար կարելի է օգտվել վճարովի կայանատեղերին կից վճարահաշվարկային տերմինալներից։
     Հարկ է նկատել, սակայն, որ այդ տերմինալների թիվն այսօր հատուկենտ է։
     Մամուլն անդրադարձել էր «Փարկինգ սիթի սերվիսի» (ամիսներ առաջ բաժնեմասն անցել էր քաղաքապետարանին) պարզաբանմանը, ըստ որի՝ մինչև հիմա իրենք են վճարել միջնորդավճարը, բայց, քանի որ ընկերությունը գումարներ չունի, ստիպված բեռը տեղափոխվել է վարորդների վրա:
     «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը երեկ Աժ-ում անդրադարձել էին այս խնդրին՝ հորդորելով պատկան կառույցին հետ կանգնել «փառահեղ» գաղափարից։ «Մեր դաշինքի նախընտրական ծրագրի կետերից մեկն էլ կարմիր գծերի վերացմանն էր վերաբերում։ Մենք դեմ ենք դրանց գոյությանն, առավել ևս՝ սակագների թանկացմանը։ Սա շահույթ ստանալու նպատակ է հետապնդում։ Եթե նախաձեռնությունն ստանա պաշտոնական ընթացք, ամեն ինչ անելու ենք դա տապալելու համար»,- ասել էր Պետրոսյանը։
3097 | 0
Facebook