Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այսօր մեկնարկում է

13:30, կիրակի, 09 հուլիսի, 2017 թ.
«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այսօր մեկնարկում է

«Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնն այսօրվանից մեկնարկում է, այն կտևի մինչև հուլիսի 16-ը: Փառատոնի բացմանը ցուցադրվելու է 1927թ. նկարահանված՝ ռեժիսոր Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը: Փակման համար ընտրվել է այս տարի նկարահանված՝ Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմը: Հայկական ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան կայացել է Տրայբեկայի կինոփառատոնում: Փառատոնն ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ: Կինոցուցադրությունները կզուգորդվեն վարպետության դասերով:

4345 | 0
Facebook