Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կայացել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

21:15, ուրբաթ, 07 հուլիսի, 2017 թ.
Կայացել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
     2 ժամ 15 րոպե տևած զրույցը նախագահների առաջին անձնական հանդիպումն էր։ Սկսելով բանակցությունները՝ Պուտինն ու Թրամփը կողմ են արտահայտվել երկխոսությունը զարգացնելուն։ Հանդիպմանը մասնակցել են միայն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ԱԳ նախարարները։ Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ամերիկյան կողմից՝ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։ Լրագրողներին միայն առաջին երկու րոպեներին են թույլատրել ներկա գտնվել հանդիպմանը։

5406 | 2
Facebook