Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համբուրգում մեկնարկել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը

14:25, ուրբաթ, 07 հուլիսի, 2017 թ.
Համբուրգում մեկնարկել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը

Համբուրգում մեկնարկել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը: Աշխարհի առաջատար պետությունների առաջնորդների հանդիպումը, որ նվիրված է, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին, կլիմայի պահպանմանը, տնտեսության և առևտրի հարցերին, ուղեկցվում է զանգվածային ցույցերով, որին մասնակցում են հակագլոբալիստները և ձախակողմյան ուժերը:
     Գագաթնաժողովի շրջանակում անցկացվելու են մի շարք երկկողմ և եռակողմ հանդիպումներ, հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Գագաթնաժողովը հյուրընկալող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում ընդունել է համաշխարհային առաջնորդներին:

Երկու օր տևող հանդիպումը սկսվելու է գլոբալ տաքացման դեմ պայքարի վերաբերյալ քննարկմամբ, որն ԱՄՆ նախագահը և ՌԴ նախագահը բաց են թողնելու՝ միմյանց հանդիպելու պատճառով: Նշենք, որ երկու երկրների նախագհների հանդիպումն սպասվում է 17։45-ին։

Թրամփի բացակայությունը կլիմայի վերաբերյալ քննարկումից ցույց է տալիս Գերմանիայի կազմակերպիչներին, որ ԱՄՆ-ն կնախընտրի, որ այդ հարցը չընդգրկվի գագաթնաժողովի համապարփակ հռչակագրում, գրում է կայքը:

Գագաթնաժողովի մասնակից երկրների միջև, կլիմայական փոփոխությունների քաղաքականությունից բացի, առկա են նաև բազմաթիվ այլ հակասություններ, այդ թվում՝ համաշխարհային առևտրի և միգրացիայի վերաբերյալ: Որոշ դիվանագետներ նշել են, որ ԱՄՆ-ն կարող է դեմ հանդես գալ G20-ի մյուս անդամներին և հրաժարվել ընդհանուր փոխհամաձայնության հասնելու նպատակից:

Սպասվում է, որ գագաթնաժողովի մասնակից երկրներն անդրադառնալու են մի շարք հարցերի՝ ահաբեկչության դեմ պայքար, միգրացիա, համաշխարհային առևտուր, Ուկրաինայի ճգնաժամ, Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային արձակումները, Քաթարի դեմ հայտարարված բոյկոտը:

2956 | 0
Facebook