Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են պատժախուց

11:05, ուրբաթ, 07 հուլիսի, 2017 թ.
Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են պատժախուց

Երկու տարի ազատազրկման դատապարտված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են պատժախուց: Գևորգ Սաֆարյանի պաշտպաններն այս պահին փորձում են պարզել, թե որն է պատճառը, որ նրան տեղափոխել են պատժախուց: «Մենք ենթադրում ենք, որ վերջին դատական նիստերի հետ կապված իշխանությունները փորձում են այսպիսով հաշվեհարդար տեսնել Գևորգ Սաֆարյանի նկատմամաբ»,- ասաց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
     Հիշեցնենք , որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր «Տոնածառի գործով» ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգիրք 316 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:

3118 | 0
Facebook