Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պաշտոնյաների արձագանքը, թե ինչու իրենց որդիները չեն ծառայել հայոց բանակում

12:50, երկուշաբթի, 03 հուլիսի, 2017 թ.
Պաշտոնյաների արձագանքը, թե ինչու իրենց որդիները չեն ծառայել հայոց բանակում

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում բացատրելով պատճառը, թե ինչու իր որդին չի ծառայել հայոց բանակում, նշեց, որ զորակոչի ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել: «Իմ որդին եղել է սպորտսմեն, այդ ժամանակ դեպք է պատահել՝ ոտքը մի քանի տեղից կոտրվել է, ինչպես նաև նա մի քանի վիրահատություն է տարել: 2 տարով տարկետում են տվել: Այդ ընթացքում ամուսնացել է և երկու երեխա ունեցել, այդ հիմքով էլ ազատել են բանակից»,- ասաց նա:
     Հիշեցնենք, որ factor.am-ն օրեր առաջ հրապարակել էր այն պաշտոնյաների անունները, որոնց որդիները չեն ծառայել բանակում՝ հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված գրավոր հարցման պատասխանին:
     Աղմկահարույց էր հատկապես ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի պատասխանը, երբ լրագրողները հետաքրքրվել էին՝ ինչու որդին չի ծառայել. «Ճիշտն ասած, մանրամասները չգիտեմ՝ իմ որդին ինչու չի ծառայել, բայց հաստատ գիտեմ, որ չի ծառայել, մնացածը ձեզ կարող եմ հետո տեղյակ պահել»:
     Ինչ վերաբերում է ԱԺ նախորդ գումարումների պատգամավոր Կարո Կարապետյանին, որի անունը ևս ցանկում է, հերքել է տեղեկատվությունը, թե իր որդին՝ Վիլիկ Կարապետյանը, չի ծառայել հայոց բանակում:

9677 | 1
Facebook