Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը հուլիսի 14-ին է

19:10, ուրբաթ, 30 հունիսի, 2017 թ.
Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը հուլիսի 14-ին է
     Ինչպես հայտնել էինք, «Նարեկացի» արվեստի միությունում կայանալիք` անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը մաեստրոյի առողջական խնդիրների պատճառով հետաձգվել էր:
     Այն տեղի կունենա հուլիսի 14-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում:
     «Խմբերգեր» ձայնասկավառակը վերահրատարակվել է 2016 թվականին:
     Ժողովածուի մեջ ընդգրկված խմբերգերը բազմիցս հնչել են, սակայն ձայնասկավառակի տեսքով այն հանրությանն է ներկայացվում առաջին անգամ:
     Այն պարունակում է նաև տեղեկատվական գրքույկ, որի մեջ ներառված են նաև բոլոր ներկայացված խմբերգերի բանաստեղծությունները:
4718 | 0
Facebook