Կազանի քաղաքային մարզադաշտում ավարտվեց Կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակիչ Պորտուգալիա - Չիլի հանդիպումը։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներում գոլեր չգրանցվեցին։ Հերթը հասավ 11-մետրանոց հարվածաշարին, որտեղ ավելի ուժեղ գտնվեց Չիլիայի հավաքականը։ Չիլին հաղթեց 3։0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։