Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է

19:10, կիրակի, 02 հուլիսի, 2017 թ.
Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է

Այս օրերին Արցախի Գանձասարի վանքում շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում: Հուլիսի 23-ին մեծ հանդիսությամբ նշվելու է Գանձասարի վանքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակը: Արցախի թեմի փոխառաջնորդ և Գանձասարի վանքի վանահայր Սահակ վարդապետ Շաքարյանը տեղում MAMUL.am լրատվականի թղթակցին ներկայացրել է ընթացող շինարարական աշխատանքների մանրամասները: «Մեծ հանդիսության ենք նախապատրաստվում և սիրով հրավիրում մեր բոլոր հավատացյալ ու հավատավոր հայորդիներին մասնակցելու հոբելյանական միջոցառումներին և հատկապես Վարդավառի տոնին: Այդ օրը պատարագ կմատուցվի և կլինի մատաղի օրհնություն։ Ուխտավորներ կլինեն Երևանից, և աշխարհի չորս ծագերից: Աշխատանքների մեծ մասն ավարտվել են և մնում են միայն հարդարման աշխատանքները»:

Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է
Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է
Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է
Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է

     Հայր Սուրբի խոսքով այսօր իրենք փորձում են որքան հնարավոր է հարազատ մնալ վանքի ճարտարապետության նախնական լուծումներին։ «Գանձասարի վանքը դարեր շարունակ եղել է հոգևոր, մշակութային, գրչության, մանրանկարչության կենտրոն: Այսօր մենք փորձում ենք մեր հայորդիների ու հավատավոր զավակների միջոցով վերականգնել և պայծառացնել վանքը: Վերանորոգվել են միաբանական խցերը, քառուղիները, շենքերի տանիքներն ու ծածկը, ինչպես նաև կանաչապատվել տարածքի մի մասը։ Այսօր խցերում միաբաններ չեն ապրում, բայց հուսանք՝ կգա այդ լուսավոր օրը, որ նաև կունենանք միաբաններ: Այդ խցերը երբեմն Գանձասար այցելած ուխտավորների համար գիշերելու տեղ են ծառայում: Վանքի հարավային պարսպից դուրս իջևանատուն կա, որը տեղացիները կոչում են ուխտանոց, հուսանք, որ մի օր էլ Աստծո ողորմությամբ այն կվերանորոգենք։ Շինարարության համար օգտագործվում են հիմնականում տեղական շինանյութեր։ Մեր նախնյաց հիշատակը հավերժացնելու համար ամեն ինչ փորձում ենք կատարել ավանդական ձևով: Մեր նպատակն է հետագայում հիմնանորոգել նաև եկեղեցու գմբեթը: Առաջնորդվում ենք Տիրոջ խոսքով. տաճար կառուցեք և Ես կբնակվեն նրանց մեջ»։
Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է
Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է
Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է
Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է

     Գանձասար եկեղեցու օծման 777-ամյակին ընդառաջ, 2016 թվականի նոյեմբերի 13-ին վանքի պարսպի արևելյան լանջին ծառատունկ է կատարվել: «Երևանից ուխտաբար Գանձասարում գտնվող մեր հայորդիների, քույրերի և եղբայրների հետ արևելյան լանջին, պարսպից դուրս բերքատու ծառեր ենք տնկել, իշխանական գերեզմանոցն ենք մաքրել: Ծրագրված բավական աշխատանքներ կան, հուսանք, որ Աստծո օրհնությամբ կիրականացվեն»: Եկեղեցու բակում զբոսնելիս Սահակ վարդապետ Շաքարյանը հավելում է. «Շուտով 11 լեզվով լույս կտեսնի Գանձասար վանքի համառոտ պատմությունը ներկայացնող նկարազարդ գիրքը. հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, թուրքերեն, արաբերեն, իտալերեն, ռուսերեն, պարսկերեն, ճապոներեն և այլ լեզուներով»:
Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է
Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է
Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է
Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է

     Գանձասար, վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216–1238 թվականներին Հասան-Ջալալ իշխանի կողմից: Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։ Գանձասարը եղել է առաջնորդարան և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։
Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է
Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է
Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է
Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է
Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է
Գանձասարի եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են. հուլիսի 23-ին վանքի օծման 777-ամյակն է

11201 | 0
Facebook