«Այսօրվա ավտովթարի հետ կապված՝ որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլոր 8 զինծառայողները գտնվում են Մուրացանի հոսպիտալում։ Մատուցվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք` այսօր առավոտյան ՊՆ ավտոբուսը
կողաշրջվել էր, ինչի հետևանքով 14 զինծառայող վնասվածքներով տեղափոխվել էր հոսպիտալ: