Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անկախ 2018-ին վարչապետի անձից, գործ պետք է ունենաք քաղաքական իշխանության հետ, մեր պարագայում՝ ՀՀԿ-ի՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»․ Շարմազանով

13:35, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
«Անկախ 2018-ին վարչապետի անձից, գործ պետք է ունենաք քաղաքական իշխանության հետ, մեր պարագայում՝ ՀՀԿ-ի՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»․ Շարմազանով
     «Եղան քննադատություններ, որ առողջ տրամաբանության մեջ էին, եղան՝ որ քննադատություն էին քննադատության համար։ Հիշեցի հայտնի մի ասացվածք՝ եթե իշխանությունը նույնիսկ քայլի գետի վրայով, կհայտնվեն ընդդիմադիրներ, ովքեր իշխանությանը կմեղադրեն լողալ չիմանալու համար»,- Կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ԱԺ-ում հայտարարեց փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա համոզմունք հայտնեց, որ գլխավոր հարցերում միասնական են՝ պաշտպանել ՀՀ ազգային ու պետական շահն ու ապագա սերունդներին թողնել ուժեղ Հայաստան։ «Քանի որ ընդդիմադիրներին մահոգում է 2018-ից հետո իշխանության ճակատագիրն, ասեմ, որ ժողովրդի մեծամասնությունը 2017-ին տվել է իր քվեն կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին: Անկախ 2018-ին վարչապետի անձից, գործ պետք է ունենաք քաղաքական իշխանության հետ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, իսկ կոնկրետ մեր պարագայում գործ պիտի ունենաք ՀՀԿ-ի հետ՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»,- հայտարարեց խորհրդարանի փոխնախագահը։
3565 | 3
Facebook