Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանին «համոզողների» թվո՞ւմ եք, թե՞ ոչ»․ Փաշինյանը՝ վարչապետին

11:35, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
«Սերժ Սարգսյանին «համոզողների» թվո՞ւմ եք, թե՞ ոչ»․ Փաշինյանը՝ վարչապետին
     ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ վարչապետին, հիշեցրեց Սերժ Սարգսյանի 2014-ի ապրիլի 10-ի հայտարարությունը․ «․․․Եվ Ձեր առաջ հայտարարում եմ, որ այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Եթե իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, ապա չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»։ Տպավորություն է, որ ԱԺ մեծամասնության ներկայացուցիչներն սկսում են չակերտավոր համոզել, որ նա փոխի մտադրությունը և առաջադրվի վարչապետի պաշտոնում։ Դուք չակերտավոր համոզողների թվո՞ւմ եք, թե՝ ոչ։ Կհամաձայնե՞ք արդյոք 2018-ի կառավարությունում լինել փոխվարչապետ կամ այլ նախարար»։
     Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն արձագանքեց․ «Ես չեմ կարող պնդել, որովհետև երբ պնդում ես, դառնում ես թիրախ։ Պատրաստ եմ լինել վարչապետ։ Հաջորդը, չգիտեմ՝ համոզողներ կան, թե ոչ, ես չկամ այդ շարքում»։
4274 | 2
Facebook