Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունը, թե իբր գերի են վերցրել հայկական զինված ուժերի զինծառայողի, իսկ լուսանկարի՝ «հայ դիվերսանտը» Դովեղի բնակիչ չէ

10:25, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունը, թե իբր գերի են վերցրել հայկական զինված ուժերի զինծառայողի, իսկ լուսանկարի՝ «հայ դիվերսանտը» Դովեղի բնակիչ չէ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե իբր գերի են վերցրել հայկական զինված ուժերի զինծառայողի:
     ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
     «Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել. «Հայկական Զինված ուժերը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»:
     Նշենք, որ «ԱՊԱ» գործակալությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ հունիսի 20-ին հայ-ադրբեջանական շփման գծում Հայաստանի Զինված ուժերի դիվերսիոն մի խմբավորում փորձել է անցնել Ադրբեջանի ԶՈւ պաշտպանական գիծը, սակայն ժամանակին ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայկական կողմը հետ է քաշվել՝ տալով կորուստներ և գերի»:
     Ավելի ուշ ադրբեջանական մամուլում լուսանկար և տեղեկություններ հայտնվեցին, թե գերին քաղաքացիական անձ է՝ Դովեղ գյուղից, անուն, ազգանունը՝ Զավեն Կարապետյան։ Դովեղի գյուղապետը նշեց, որ իրենց համայնքում նման անձ չի բնակվում։

Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած լուսանկարը․ ոմն անձ՝ ներկայացված իբր «հայ դիվերսանտ»
Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած լուսանկարը․ ոմն անձ՝ ներկայացված իբր «հայ դիվերսանտ»

5896 | 2
Facebook