Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Հովհաննիսյանը և Մկրտչյանը մնացին առանց մեդալների

14:30, երեքշաբթի, 20 հունիսի, 2017 թ.
Ծանրամարտ. Հովհաննիսյանը և Մկրտչյանը մնացին առանց մեդալների

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 4 ծանրորդ և 2 ծանրորդուհի։ Այսօր պայքարի մեջ մտած 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը և Հակոբ Մկրտչյանը մնացին առանց մեդալների։ Դավիթը, պոկելով 155 կգ և հրելով 185 կգ, երկամարտի 340 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը։ Հակոբը, պոկելով 149 կգ և հրելով 190 կգ, երկամարտի 339 կգ արդյունքով 7-րդն է։ Երկու ծանրորդներն էլ 6 մոտեցումից հաջող կատարեցին 3-ական մոտեցում։

Հովհաննիսյանը 6-րդն է, Մկրտչյանը՝ 7-րդը
Հովհաննիսյանը 6-րդն է, Մկրտչյանը՝ 7-րդը
3136 | 0
Facebook