Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հազար տարի է՝ աշխարհի երեսին ենք, էլի կմնանք, բան չկա». Երվանդ Մանարյան

13:30, երեքշաբթի, 20 հունիսի, 2017 թ.
«Հազար տարի է՝ աշխարհի երեսին ենք, էլի կմնանք, բան չկա». Երվանդ Մանարյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, դերասան Երվանդ Մանարյանն այլևս թատրոնով չի զբաղվում, առայժմ իր հիմնած «Ագուլիս» մանկական թատրոնը չի գործում, հետագայում ինչ ճակատագիր կունենա, կորոշի որդին` Քրիստ Մանարյանը:
     «Հիմա ավելի շատ ընթերցանությամբ եմ զբաղվում, մտքովս հազար ու մի բան է անցնում, նոր մտքեր եմ ծրագրում, բայց թե որն իրականություն կդառնա, որը՝ ոչ, չգիտեմ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է 93-ամյա Երվանդ Մանարյանը:
     «Ժամանակներն անցնում են, շատ բան է փոխվում, ըստ ժամանակների պետք է կարողանան մեծերը երեխաների մասին հոգան, որ լավ սերունդ դաստիարակվի: Սա է կարևորը»,- նշում է ռեժիսորը:
     Անդրադառնալով վերջին օրերին սահմանային լարված իրավիճակին՝ Մանարյանը նկատում է, որ մեզ համար դա արդեն նորությունլ չէ: «Դա մեր կյանքն է, այնպես չի, որ անակնկալ բան է տեղի ունեցել: Աստված մեր ճակատագիրն այդպես է ստեղծել, մենք էլ համառորեն չենք ուզում այդ վիճակից հեռանալ, մենք հազար տարի է՝ աշխարհի երեսին ենք, էլի կմնանք, բան չկա»: Արվեստագետի խոսքով` այս հարցի վերջնական լուծումն ամեն մարդ տեսնում է իր հաղթանակով. «Մենք մեր հաղթանակն ենք տեսնում, իրենք էլ թող իրենցը տեսնեն, տեսնենք ո՞վ ավելի հեռատես դուրս կգա»:

7454 | 0
Facebook