Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել հետագա լարվածությունից

20:25, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել հետագա լարվածությունից
     ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես կոչ են անում Ադրբեջանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում խուսափել հետագա լարվածությունից:
     Ինչպես նշվում է հայտարարությունում, Բաքվում ունեցած բանակցությունների ընթացքում համանախագահներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Ադրբեջան իրենց այցի նախօրեին հրադադարի վերջին խախտումների և դրանց հետևանքով շփման գծում գրանցված զոհերի վերաբերյալ:
     Նրանք կողմերին կոչ են արել դիտարկել այն միջոցառումները, որոնք կհանգեցնեն լարվածության նվազմանը շփման գծում ու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանին»,- ասվում է հայտարարության մեջ։
4683 | 1
Facebook