Վերջին շրջանում քննարկվում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին միավորելու հարցը։ Հիմնավորումն այն է, որ պայքարը շարունակելու և իշխանափոխության հասնելու համար պետք է գնալ խոշորացման։ Քաղաքական ուժերի մի մասը ողջունում է այդ գաղափարը՝ նշելով, որ պետք է կողք կողքի կանգնել, ծրագիր մշակել, որպեսզի ժողովուրդն էլ տեսնի այդ միասնականությունը։ Մյուսներն էլ կարծում են, որ մեր երկրում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրությունների միջոցով, բայց ժողովուրդն այդ շանսը բաց է թողել։
Հնարավոր համարո՞ւմ եք, որ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի միավորման հետևանքով կարելի է հասնել իրավիճակի փոփոխության։
Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները: