Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Քրտինքի ամեն թափած կաթիլն արդեն իսկ մեդալի ակնկալիք է». Հովհաննես Բաչկով

16:50, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
«Քրտինքի ամեն թափած կաթիլն արդեն իսկ մեդալի ակնկալիք է». Հովհաննես Բաչկով

Ուկրաինայի Խարկով քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև մեր բռնցքամարտիկները։ Այսօր ռինգ դուրս կգա 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նա խոսեց առաջնությունից իր ակնկալիքների, ինչպես նաև պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու հավանականության մասին:

«Մեծ նվիրվածությամբ եմ մարզվել՝ պատրաստվելով այս առաջնությանը։ Քրտինքի ամեն թափած կաթիլն արդեն իսկ մեդալի ակնկալիք է։ Չեմ ցանկանում շատ խոսել ապագայի մասին, բայց պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու մտադրություն ունեմ։ Եվրոպայի առաջնությունից հետո պարզ կլինի, թե հստակ երբ դա տեղի կունենա»,- նշեց Բաչկովը։

3480 | 0
Facebook