Սիրիայի կառավարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերը սիրիական օդուժի ռազմական ինքնաթիռ են կործանել, գրում է BBC-ն։ Դեպքը տեղի է ունեցել Ռաքքայի շրջանում։ Դամասկոսը հայտարարել է, որ ինքնաթիռը մարտական առաջադրանք էր իրականացնում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ։ Իրենց հերթին ամերիկացի զինվորականները հայտնել են, որ ինքնաթիռը ռումբեր էր նետում ապստամբների ջոկատի ուղղությամբ, որոնց աջակցում է ԱՄՆ-ն։