Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մինչ հանրությունը քննարկում է Տարոն Մարգարյանի խորհրդականների ու օգնականների աշխատավարձը, քաղաքապետարանն աշխատակիցներին դրամական պարգևներ է տալիս

13:35, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
Մինչ հանրությունը քննարկում է Տարոն Մարգարյանի խորհրդականների ու օգնականների աշխատավարձը, քաղաքապետարանն աշխատակիցներին դրամական պարգևներ է տալիս
     Մամուլում ու համացանցում մի քանի օր է՝ քննարկվում է Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, օգնականների ու խորհրդականների աշխատավարձերի թեման: Նշվում է, որ Տարոն Մարգարյանի ամսական աշխատավարձը 575 հազար դրամ է, իսկ Կամո Արեյանինը՝ 478 հազար դրամ, մյուս 3 տեղակալներինը՝ 443 հազար դրամ: Քաղաքապետն ունի 8 խորհրդական. նրանցից գլխավորը ստանում է 370 հազար դրամ աշխատավարձ, մյուսները՝ 358: Բացի 8 խորհրդականներից, քաղաքապետը մեկ խորհրդական-գլխավոր դիզայներ ունի՝ կրկին 358 հազար դրամ աշխատավարձով: Կարճ ասած՝ 9 խորհրդական ունի Տարոն Մարգարյանը և 5 օգնական՝ 298 հազար դրամ աշխատավարձով:
Որքան աշխատավարձ են ստանում Տարոն Մարգարյանի խորհրդականներն ու օգնականները
Որքան աշխատավարձ են ստանում Տարոն Մարգարյանի խորհրդականներն ու օգնականները

     Վերոնշյալ թեմայի շուրջ քննարկումները դեռ չէին ավարտվել, երբ մամուլը քաղաքապետարանի կայքէջից օրեր առաջ տեղեկացավ՝ աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցներին միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու կարգադրության մասին: Այլ կերպ ասած՝ վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և ևս 6 աշխատակիցներից յուրաքանյուրին՝ պարգևատրելով 100 հազար դրամով, ընդհանուր պարգևատման համար Երևան քաղաքի բյուջեից տրամադրվել է 700 հազար դրամ։
Տրանսպորտի վարչության աշխատակիցներին միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին կարգադրությունը
Տրանսպորտի վարչության աշխատակիցներին միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին կարգադրությունը
3541 | 0
Facebook