Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա երիտասարդի դի. տեղի ունեցածը վրաերթ է, թե այլ բան՝ պարզվում է

12:00, կիրակի, 18 հունիսի, 2017 թ.
Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա երիտասարդի դի. տեղի ունեցածը վրաերթ է, թե այլ բան՝ պարզվում է
     Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մահացած քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը:
     Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Եղվարդ քաղաքի բնակիչ, 36-ամյա Սարգիս Սայանն է, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի բնակիչ, 38-ամյա Ասատրյանին պատկանող խոտհունձի կոմբայնին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կոմբայնավարը փախուստի չի դիմել, մի քանի քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել Ս. Սայանին և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով՝ Ս. Սայանը մահացել է:
     Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական՝ պարզելու համար մահվան հանգամանքները, քանի որ չի բացառվում, որ հնարավոր է՝ Ս. Սայանը հանկարծամահ եղած լինի: Հավաքվածերը նշում էին, որ կոմբայնավարը կոմբայինի մեջ չի եղել և այն ինքնաբերաբար է առաջ ընթացել՝ վնասելով նաև ցանկապատը:
     Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:
7423 | 0
Facebook