Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում երկու զինծառայող վիրավորում է ստացել. նրանց վիճակը կայուն ծանր է

11:30, շաբաթ, 17 հունիսի, 2017 թ.
Արցախում երկու զինծառայող վիրավորում է ստացել. նրանց վիճակը կայուն ծանր է
     Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 16-ին, Արցախի Հանրապետության Մարտունու պաշտպանական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանական կողմից կրակոցների հետևանքով 3 զինվոր զոհվել է, իսկ 2-ը հրազենային վնասվածքներ են ստացել: Վիրավորներն են՝ Մյասնիկ Մարտինի Հովհաննիսյանը և Երևան քաղաքի Նորագյուղի բնակիչ Վարդան Արմենի Հարությունյանը:
     ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ վիրավոր զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, մյուսը՝ «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոն:
     «Երկու վիրավորի վիճակն էլ ծանր է, բայց կայուն»,- ասել է Հովհաննիսյանը:
    
    
12121 | 4
Facebook