Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արոնյանը` «Norway Chess» գերմրցաշարի հաղթող

21:45, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
Արոնյանը` «Norway Chess» գերմրցաշարի հաղթող

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց «Norway Chess» շախմատային գերմրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում էր Լևոն Արոնյանը։ Մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ։ Զուգահեռաբար ընթացող պարտիայում Հիկարու Նակամուրան, ով վերջին տուրից առաջ վաստակել էր 5 միավոր, պարտվեց Ֆաբիանո Կարուանային։ Այսպիսով Արոնյանը, վատակելով 6 միավոր, հռչակվեց մրցաշարի հաղթող։

5615 | 0
Facebook