Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՔԿՀ-ներում բուժսպասակումը ծայրահեղ ծանր վիճակում է. մարդիկ չունեն տարրական դեղորայք». Նաիրա Զոհրաբյան

14:50, հինգշաբթի, 15 հունիսի, 2017 թ.
«ՔԿՀ-ներում բուժսպասակումը ծայրահեղ ծանր վիճակում է. մարդիկ չունեն տարրական դեղորայք». Նաիրա Զոհրաբյան

Այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն արտահերթ նիստի ընթացքում անդրադառնալով ՔԿՀ-ներում առկա խնդիրներին ասել է, որ բուժսպասակումը ծայրահեղ ծանր վիճակում է: «Դատապարտված անձանց հետ մեր հանդիպումների ժամանակ արձանագրել ենք նույն խնդիրները, դրանք բուժսպասարկման ծայրահեղ վատ վիճակն է, որը արձանագրված է նաև Ձեր զեկույցում: Առանցքային խնդիրներից էր մասնագետ բժիշկների պակասը, մենք բարձրացնում ենք խնդիրներ, որոնք ենթադրում են նաև օրենսդրական կարգավորում»,- դիմելով հիմնական զեկուցողը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ասել է Նաիրա Զոհրաբյանը:
     «Մարդիկ չունեն տարրական դեղորայք: Ե՛վ Հրազդան ՔԿՀ-ում, և՛ մյուս ՔԿՀ-ներում մենք հանդիպել ենք կազուսային դեպքերի, երբ բժիշկն ինքը լաբորատոր պայմաններում իրար է խառնում դեղաբույսերը և պատրաստում է դեղորայք՝ տնայնագործական դեղաբույսերով»,-ասել է պատգամավորը` նշելով, որ ՔԿՀ-ներում պետք է սահմանվի պարտադիր դեղորայքների ցանկ, հակառակ դեպքում թողնում է կամայականությունների տեղ:
     Հիշեցնենք, որ այսօր փաստաբան Արայիկ Պապիկյանը լրագրողների հետ զրույցում նույնպես ահազանգել է, որ ՔԿՀ-ներում բուժօգնության բացակայության պատճառով կալանավորները մահանում են։

2788 | 0
Facebook