Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դավիթ Հարությունյանի արձագանքը՝ Սվիտալսկու՝ ԿԸՀ արժանահավատությունը բարձրացնելու մասին կոշտ հայտարարությանը

13:15, հինգշաբթի, 15 հունիսի, 2017 թ.
Դավիթ Հարությունյանի արձագանքը՝ Սվիտալսկու՝ ԿԸՀ արժանահավատությունը բարձրացնելու մասին կոշտ հայտարարությանը

Կառավարության նիստի ավարտից հետո Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝ «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովում արված հայտարարությանը, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազը պետք է փոխվի և այն ավելի արժանահավատ պետք է դարձնել, Հարությունյանն ասել է. «Կազմը պետք է փոխվի, թե ոչ՝ երկրի ներքին խնդիրն է: եթե պարոն Սվիտալսկին նման հայտարարությամբ հանդես է եկել, այն համարում եմ անթույլատրելի՝ անկախ նրանից, դա արվում է բարի, թե այլ նպատակներով»,- ասել է Հարությունյանը` հավելելով, որ ՀՀ ընտրական համակարգի վերաբերյալ դեսպանն իր դիրքորոշումը չպետք է հայտնի: Արդարադատության նախարարն անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին ասել է, որ այդ պայքարը պետք է այնպիսին լինի, որ կոռուպցիայի հիմքեր չլինեն, իսկ եղած դեպքերն էլ բացահայտվեն և մեղավորները պատժվեն: «Ապօրինի հարստացումը կանխելու նպատակով քայլեր են ձեռնարկվում, ինչպես նաև կանխարգելիչ գործողություններ են իրականացվում»,- ասել է Հարությունյանը:

4380 | 4
Facebook