Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՔԿՀ-ներում բուժօգնության բացակայության պատճառով կալանավորները մահանում են». փաստաբան

13:25, հինգշաբթի, 15 հունիսի, 2017 թ.
«ՔԿՀ-ներում բուժօգնության բացակայության պատճառով կալանավորները մահանում են». փաստաբան

Փաստաբան Արայիկ Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ահազանգել է, որ քրեակատարողական հիմնարկներում համապատասխան բժիշկներ չկան, ինչպես նաև բացի ջերմաչափից ու ճնշում չափելու գործիքից, այլ բժշկական պարագաներ ևս չկան: «Կարող ենք ասել, որ քրեակատարողական հիմնարկներում բացակայում է բուժօգնությունը: ՔԿՀ-ներում բուժօգնության բացակայության պատճառով կալանավորները մահանում են»,- ասել է Պապիկյանը: Փաստաբանը տեղեկացրել է, որ իրենց մի շարք անձինք են դիմել այս հարցով, ինչը ցույց է տալիս, որ պետություն չի կատարում իր պարտավորությունը:
     «Ենթադրում եմ, որ որ կան կոռուպցիոն մեծ ռիսկեր: Գումարները հատկացվում են ըստ պաշտոնական փաստաթղթերի, բայց նպատակային չեն ծախսվում դրանք: Անգամ գլխացավի դեղը կալանավորների հարազատներն են բերում դրսից»,- ասել է նա:

2992 | 0
Facebook