Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այդ տարիքում նրանք անում են ֆիլմեր, որոնք արժանի են նույնիսկ «Կաննի» փառատոնի». ժյուրին զարմացած է երիտասարդների ֆիլմերից

13:00, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
«Այդ տարիքում նրանք անում են ֆիլմեր, որոնք արժանի են նույնիսկ «Կաննի» փառատոնի». ժյուրին զարմացած է երիտասարդների ֆիլմերից

«Մեկ տանիքի ներքո» խորագրով «Արտ ֆեստ» երիտասարդական բաց փառատոնի շրջանակներում երկու օր շարունակ կինոդիտողի ու ժյուրիի դատին հանձնվեցին երիտասարդների ֆիլմերը, որոնք ոչ միայն զարմացրեցին նոր մտածողությամբ ու ռեժիսորական հնարքներով, այլև բացահայտեցին շնորհալի երիտասարդների:
     ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն, ով այս տարի առաջին անգամ «Արտ ֆեստ» միջազգային փառատոնում ստանձնում է ժյուրիի նախագահի պաշտոնը, խոստովանում է, որ միշտ էլ հաճելի է երիտասարդների հետ գործ ունենալը: «500 ֆիլմից ընտրված է 30 ֆիլմ, որոնք ներկայացվում են մեր դատին: Այս տարի հրաշալի ձեռքբերում է, որ փառատոնը միջազգային է»,- մեզ հետ զրույցում ասաց ռեժիսորը:

«Այդ տարիքում նրանք անում են ֆիլմեր, որոնք արժանի են նույնիսկ «Կաննի» փառատոնի». ժյուրին զարմացած է երիտասարդների ֆիլմերից
«Այդ տարիքում նրանք անում են ֆիլմեր, որոնք արժանի են նույնիսկ «Կաննի» փառատոնի». ժյուրին զարմացած է երիտասարդների ֆիլմերից

     «Որևէ մեկը, եթե սկսում է գանգատվել երիտասարդներից, դա ծերության նշան է: Չկա վատ սերունդ, որովհետև մի ժամանակ էլ մենք էինք մեր հայրերի համար անհասկանալի: Պետք է կարողանաս քո ժամանակի զարկերակը բռնել և հասկանալ մյուս սերնդին: Երջանիկ է այն հասարակարգը, որտեղ ավագ և երիտասարդ սերնդի միջև անջրպետը շատ խորը չէ»,- կարծում է կինոռեժիսորը:
«Այդ տարիքում նրանք անում են ֆիլմեր, որոնք արժանի են նույնիսկ «Կաննի» փառատոնի». ժյուրին զարմացած է երիտասարդների ֆիլմերից
«Այդ տարիքում նրանք անում են ֆիլմեր, որոնք արժանի են նույնիսկ «Կաննի» փառատոնի». ժյուրին զարմացած է երիտասարդների ֆիլմերից

     Ժյուրիի անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Միքայել Պողոսյանն էլ, ով փառատոնից մեծ սպասելիքներ ուներ, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր առմամբ բավականին սպասելի և անսպասելի բաներ ի հայտ եկան.
     «Համենայնդեպս ինձ բավարարված եմ զգում: Նախ, ես մինչ այդ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ավարտական կուրսերի հանձնաժողովի նախագահն էի, և այստեղ արդեն զարմանքս սկսվեց ու շարունակվեց «Արտ Ֆեստ» փառատոնի շրջանակներում»,- ասաց դերասանը:
     Նրան հատկապես հիացնում է, որ ներկայիս երիտասարդությունը ֆանտաստիկ արագության ու ուրիշ մտածողության մեջ է գործում:
«Այդ տարիքում նրանք անում են ֆիլմեր, որոնք արժանի են նույնիսկ «Կաննի» փառատոնի». ժյուրին զարմացած է երիտասարդների ֆիլմերից
«Այդ տարիքում նրանք անում են ֆիլմեր, որոնք արժանի են նույնիսկ «Կաննի» փառատոնի». ժյուրին զարմացած է երիտասարդների ֆիլմերից
«Այդ տարիքում նրանք անում են ֆիլմեր, որոնք արժանի են նույնիսկ «Կաննի» փառատոնի». ժյուրին զարմացած է երիտասարդների ֆիլմերից
«Այդ տարիքում նրանք անում են ֆիլմեր, որոնք արժանի են նույնիսկ «Կաննի» փառատոնի». ժյուրին զարմացած է երիտասարդների ֆիլմերից

     «Լրիվ այլ թեմաներ, ու այնքան գրագետ, որ զարմանում ես՝ այդ տարիքում իրենք անում են ֆիլմեր, որոնք արժանի են նույնիսկ «Կաննի» փառատոնի: Ես ուղղակի շոյված ու ոգևորված եմ ինձ զգում, որ այսօր մեր երիտասարդությունը կինոյի հանդեպ այսպիսի դիպուկ ընկալում ունի: Կարևորը` լրիվ այլ մտածողություն է, շատ գոհ եմ»,- նշեց Միքայել Պողոսյանը: Դերասանը, սակայն, չցանկացավ առայժմ բարձրաձայնել իրեն ամենից շատ դուր եկած ֆիլմի անունը:
«Այդ տարիքում նրանք անում են ֆիլմեր, որոնք արժանի են նույնիսկ «Կաննի» փառատոնի». ժյուրին զարմացած է երիտասարդների ֆիլմերից
«Այդ տարիքում նրանք անում են ֆիլմեր, որոնք արժանի են նույնիսկ «Կաննի» փառատոնի». ժյուրին զարմացած է երիտասարդների ֆիլմերից
«Այդ տարիքում նրանք անում են ֆիլմեր, որոնք արժանի են նույնիսկ «Կաննի» փառատոնի». ժյուրին զարմացած է երիտասարդների ֆիլմերից
«Այդ տարիքում նրանք անում են ֆիլմեր, որոնք արժանի են նույնիսկ «Կաննի» փառատոնի». ժյուրին զարմացած է երիտասարդների ֆիլմերից

     Նշենք, որ «Արտ ֆեստ» երիտասարդական փառատոնը կամփոփվի հունիսի 19-ին: Այս տարի փառատոնում առաջին անգամ սահմանվել է դրամական մրցանակ: Այն երկու մրցանակակիրները, որոնց աշխատանքները լավագույնը կճանաչվեն «Դրամատուրգիա» և «Կինոսցենար» անվանակարգերում, կստանան 100.000-ական ՀՀ դրամի չափով պարգև:
     Հիշեցնենք` այս տարի փառատոնի մշակութային ուղղություններին` կինո, թատրոն, երգարվեստ, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում, ավելացել է ևս մեկը. երիտասարդ ստեղծագործողներն իրենց ուժերը կարող են փորձել նաև գրականության մեջ մասնավորապես՝ դրամատուրգիա և կինոսցենար:
«Այդ տարիքում նրանք անում են ֆիլմեր, որոնք արժանի են նույնիսկ «Կաննի» փառատոնի». ժյուրին զարմացած է երիտասարդների ֆիլմերից
«Այդ տարիքում նրանք անում են ֆիլմեր, որոնք արժանի են նույնիսկ «Կաննի» փառատոնի». ժյուրին զարմացած է երիտասարդների ֆիլմերից

4499 | 0
Facebook