Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բնությունն էլ շնորհավորեց՝ ցույց տալով ջրահեռացման համակարգի ֆանտաստիկ լավ աշխատանքը»․ օգտատերերի արձագանքը

11:45, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
«Բնությունն էլ շնորհավորեց՝ ցույց տալով ջրահեռացման համակարգի ֆանտաստիկ լավ աշխատանքը»․ օգտատերերի արձագանքը
     Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջում, երդմնակալության վերաբերյալ համատարած շնորհավորանքների շարքում, երեկ երեկոյան ու այսօր առավոտյան մեկնաբանություններ են հայտնվում՝ կապված հորդառատ անձրևի հետևանքով առաջացած իրավիճակի հետ, երբ Երևանի փողոցները վերածվել էին գետերի։ Երևանցիները բողոքում են ջրահեռացման համակարգի խայտառակ վիճակից։
     «Ձեզ Նոյն էլ է շնորհավորելու եկել, դե քանի որ տապանի սեր ունի, տապանով հասավ Մաշտոցի պողոտա, տեղը տեղին հեղեղ էր»,- գրել է օգտատերերից մեկը։
     «Բնության տարերքը բացահայտեց տարիներ ի վեր Երևանում կատարվող հանցագործությունը: Տարոն Մարգարյանի ասֆալտաքերումն արդեն հասցրել է դառնալ Երևանի իշխանության «բրենդը»։ Տարիներ շարունակ միլիարդավոր դրամներ են ծախսվում Երևանի ճանապարհներն իբր բարեկարգելու վրա, որի արդյունքը պարբերաբար երևում է ուժեղ անձրևների դեպքում, և մասնավորապես՝ երեկ»,- շարունակել է մյուսը:
     «Բնությունն էլ շնորհավորեց, ցույց տվեց ջրահեռացման համակարգի ֆանտաստիկ լավ աշխատանքը»,- հավելել է մեկ այլ օգտատեր՝ շարունակելով «Տարոն ջան, սիրուն չի» թևավոր խոսք դարձած խնդիրների շարքը։
     Քաղաքացիները բողոքում են, որ տարիներ շարունակ նմանատիպ իրավիճակներում միայն խոսքեր են հնչում պատկան մարմինների կողմից, թե պետք է փոփոխություններ մտցվեն անձրևատար համակարգում, որ աշխատում են այդ ուղղությամբ, որ տեղումների ծավալը երբեմն շատ մեծ է լինում և այլն։
11738 | 10
Facebook