Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյուղացիները փակել են Էջմիածին-Արմավիր ճանապարհը

11:30, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
Գյուղացիները փակել են Էջմիածին-Արմավիր ճանապարհը

Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածը: Նրանք պահանջում են փոխհատուցել երեկ տեղացած ուժեղ անձրևի ու կարկուտի հետևանքով առաջացած վնասը: Դողսի գյուղապետ Մեսրոպ Ադամյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ կարկտի պատճառով Էջմիածնի տարածաշրջանում 23 համայնք է տուժել: «Կարկուտը մեզ նորից ոտքի հանեց, մենք նորից ճանապարհ ենք փակում: Ինչ ունենք-չունենք սաղ կարկուտը ջարդել, փշրել է, ջերմոցներում մի ապակու կտոր չի մնացել»,- ասաց Ադամյանը` հավելելով, որ գյուղը կարկտից 80-90%-ով վնասվել է: Գյուղապետը տեղեկացրեց, որ վաղ առավոտից փորձում են գյուղնախարարության հետ կապ հաստատել, որպեսզի գան և վնասների չափը որոշեն. «Որևէ մեկը մեզ չի արձագանքում, մեզանով չեն հատաքրքրվում։ Հայտնվել ենք անօգնական վիճակում։ Խնդրում ու պահանջում ենք կառավարությունից, որպեսզի գոնե այս անգամ սատար կանգնեն մեզ. գան, տեղում ծանոթանան, տեսնեն՝ ինչ վիճակ է տիրում»,- ասաց գյուղապետը:

4748 | 1
Facebook